Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Հինգ արաբ բանվորները սահմանամերձ Դովեղի դպրոցը քանի՞ տարում են կառուցելու

Հինգ արաբ բանվորները սահմանամերձ Դովեղի դպրոցը քանի՞ տարում են կառուցելու
31.10.2024 | 14:23

Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունը սկսվել է 2022թ․վերջին. շինարարության ավարտի ժամկետի երկարաձգումից հետո այն պետք է ավարտվեր 2024 թվականի հունիսի կեսին։ Դպրոցի շենքը կառուցվում է պետական բյուջեի 1 միլիարդ 218 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, շինարարությունը իրականացնում է «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն։ Այս տարվա գարնանը մի քանի ամիս դադարեցվել էր դպրոցի շինարարությունը, տեղացի բանվորները, աշխատավարձի ուշացման պատճառով, դուրս եկան գործից։ Աշխատանքից հեռացավ նաև այդ շինարարության աշխղեկ, Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանը, ում ևս «Կանժիլստրոյը» գումարներ էր պարտք։ Տեղացի բանվորներին փոխարինեցին հնդիկ բանվորները, ապա՝ արաբները։ Դովեղ գյուղից տեղեկացա, որ այդ շինարարությունում այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում և վարձով բնակվում Դովեղ գյուղում։ Դպրոցի շինարարության քիչ մասն է արված, որոշ տեղեկություններով՝ ևս երկու տարով երկարացվել է սահմանամերձ դպրոցի գործարկման ժամկետը։ Կառուցվող դպրոցի շենքը գտնվում Դովեղ մտնող ճանապարհից ներքև, այդ ճանապարհը կարող էր փլվել, ուստի նախատեսվել է հենապատ կառուցել։ Դովեղից տեղեկացա,որ հենապատի մի մասն է կառուցվել, ճանապարհի մասնակի փլուզում է եղել։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին պարբերաբար հարցումներ եմ ուղարկել Դովեղի դպրոցի շենքի շինարարության վերաբերյալ։ Ի պատասխան 2024 թվականի հունիսի 17-ի իմ հարցման՝ մարզպետարանից հայտնել են․ «Դովեղի միջնակարգ դպրոցի շենքի շինարարության պատվիրատուն հանդիսանում է քաղաքաշինության կոմիտեն, առաջարկում ենք դիմել քաղաքաշինության կոմիտեին»: Ի պատասխան օգոստոսի 7-ին ուղարկած տեղեկատվական հարցման՝ մարզպետարանից պատասխանել են․«Դովեղի նորակառույց դպրոցի շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են կապալառուի ոչ պատշաճ աշխատանքների պատճառով»: Ի պատասխան 2024 թվականի հոկտեմբերի 10-ի հարցման՝ մարզպետարանից հայտնել են. «.Դովեղի դպրոցի շինարարության կապալառուի կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով պայմանագիրը խզման փուլում է»:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3919

Մեկնաբանություններ